«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր

1 Min Read

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմեկնարկի  գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագր

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոս:

2023 թվականի փետրվարի 1-ից մեկնարկելու է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը: Ապահովագրական պայմանգրեր կնքելու ժամկետներին կարող եք ծանոթանալ այստեղ:

2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն կայքում՝ www.aina.am։

  • ապահովագրության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • համայնքների բաշխում ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ – Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Կիսվեք այս հոդվածով