Ամերիկացի հայտնի ներդրող Ջիմ Ռոջերսը կանխատեսել է, որ առաջիկա մեկ-երկու տարում ԱՄՆ-ին ռեցեսիա է սպասվում։
Ռոջերսն աշխարհի ամենահայտնի ներդրողներից է, Quantum ներդրումային հիմնադրամի համահիմնադիրը, որը նա ստեղծել է միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ։
Ռոջերսը ներդրումների վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ է։ Նրա անունով է կոչվում Rogers International Commodity Index-ը (RICI):«Մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում մենք կրկին անկում կունենանք, և դա կլինի շատ, շատ վատ»,- ասել է նա։
Ինչպես պարզաբանել է Ռոջերսը, տնտեսության մեջ առկա խնդիրները կապված են լինելու ամբողջ աշխարհում կուտակված պարտքի զգալի աճի հետ, ինչը պետք է անհանգստության առիթ լինի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում