BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
27 Հունվարի, 2023
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
27 Հունվարի, 2023
Համագործակցության նոր ձևաչափ ՀԲՄ և ՀՊՏՀ միջև․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համագործակցության նոր ձևաչափ ՀԲՄ և ՀՊՏՀ միջև․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
27 Հունվարի, 2023
Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում
Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում
27 Հունվարի, 2023
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
27 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում արդեն համարակալվել է շուրջ 100 հազար կենդանի
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Պաշտոնական > Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում արդեն համարակալվել է շուրջ 100 հազար կենդանի
ԼրահոսՊաշտոնական

Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում արդեն համարակալվել է շուրջ 100 հազար կենդանի

9 Դեկտեմբերի, 2022
Թարմացվել է 2022/12/09 at 6:46 ե.
Կիսվել
3 Min Read
Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում արդեն համարակալվել է շուրջ 100 հազար կենդանի
ԿԻՍՎԵԼ

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը։ Համապետական ծրագրի շրջանակում արդեն համարակալվել է շուրջ 100 հազար խոշոր եղջերավոր կենդանի։

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ծրագրին նվիրված ասուլիս, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարԿլաուս Կապերը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը,ՀՀ ԷՆ Անասնաբուծության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը և ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության վարչության Անասնաբուժության բաժնի պետ Մելանյա Կարապետյանը։

«Կենդանիների համարակալման ծրագիրն առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանն ու սննդամթերքի անվտանգության ապահովմանը։ Ծրագիրը կնպաստի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված այլ քայլերի մշակմանը, և համարակալումը նախապայման կհանդիսանա կենդանիների ապահովագրման ծրագրի ներդրման համար։ Կենդաանու անձնագիրը ֆերմերի առաջ կբացի արտերկրյա շուկաների դռները։ Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հետագծելի սննդամթերքի առկայությունն է։ Համարակալված կենդանիներն ապահովում են այդ հետագծելիությունը»,- նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Խոշոր եղջերավոր կենդանին կունենա ականջին փակցված անհատական համարանիշ, որը կպահպանվի կենդանու ողջ կյանքի ընթացքում։ Համարանիշը կպարունակի կենդանու մասին ամբողջական տեղեկատվություն՝ տարիքից մինչև իրականացված պատվաստումներ և առողջական վիճակ՝ կատարելով անձնագրի դեր։

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի հանրապետությունում կայուն պահել հակահամաճարակային իրավիճակը, անհրաժեշտության դեպքում կանխել բռնկումները՝ չվտանգելով ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիների կյանքն ու առողջությունը։ Համակարգի շնորհիվ սպառողը կունենա անվտանգ ու առողջ սնունդ, գյուղացին՝ կենդնանուն ապահովագրելու ու փոխհատուցում ստանալու հնարավորություն։

Այժմ կենդանիները ստանում են անհրաժեշտ պատվաստումները։ Համարակալումը կբարձրացնի դրանց արդյունավետությունը։ Անվտանգ ու առողջ սննդի և համահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման համար պետք կլինի ներդնել նաև սպանդնոցային մորթի համակարգը։

Ծրագրի նախապատրաստական փուլում իրականացվել են մի շարք հետազոտություններ, ուսումնասիրվել են տարբեր երկրների փորձը, արդյունքում առանձնացվել է ավստրիականը։

«30 տարիառաջ Ավստրայում մեկ անասնատիրոջը բաժին ընկնող կենդանիների միջին գլխաքանակը 5 էր, որը համապատասխանում է Հայաստանի ներկայիս վիճակին։ Ավստրիայում այժմ այդ թիվը հասել է 33-ի․ ոչ այդքան մեծ, բայց կայուն, եկամտաբեր և կիրառելի նաև Հայաստանի համար», — նշել է Արման Խոջոյանը։

«Տվյալ պահին սննդիանվտանգությունը լրջագույն մարտահրավերներից է, որի հետ բախվել է ողջ աշխարհը։ Մեր համագործակցությունն իր դերն ունի սննդի և պարենային անվտանգության տեսանկյունից։ Կարևոր էր ներդնել Հայաստանի համար կիրառելի համակարգ։ Ավստրիան և Հայաստանը չափերով շատ նման երկրներ են, նման են նաև գյուղականտնտեսությունները․ երկու դեպքում էլ դրանք այնքան էլ մեծ չեն։ Մեր երկրների միջև այսքան նմանությունները մեզ թույլ տվեցին հասկանալ, որ համակարգը, որը ներդրվել է Ավստրիայում դեռևս 1980-ականներին և հաջողություններ գրանցել, կաշխատի նաև Հայաստանում», — նշել էԱվստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը։

Հայաստանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի արդյունքի ձևավորման շուրջ 50%-ն ապահովում է անասնաբուծությունը։ Արտադրվածկաթը 2021 թվականին կազմել է շուրջ 670 հազար տոննա, որից 97% կովիկաթն է։ Մսի արտադրության մեջ տավարաբուծությանը բաժին է ընկնում 65 %-ը։ Այս պատճառով համարակալման գործընթացն սկսվել է հենց խոշոր եղջերավորներից։

«ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 

You Might Also Like

ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են

ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր

Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում

Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Lexus-ի ղեկավարը ստանձնում է Toyota-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

vard.grigoryan 9 Դեկտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook TwitterEmail Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad imageAd image

Կարդացեք նաև

ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
ԲիզնեսՄիջազգային

ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են

27 Հունվարի, 2023
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
ԼրահոսՊաշտոնական

ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր

27 Հունվարի, 2023
Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում
ԲիզնեսԼրահոս

Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում

27 Հունվարի, 2023
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
ԼրահոսՊաշտոնական

Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում

27 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը