Իսպանիայի և Ֆրանսիայի միջև ջրածնային խողովակաշար կկառուցվի։ Դրա արժեքը գնահատվում է 2,5 միլիարդ եվրո։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Այն կդառնա Եվրամիության ամենամեծ ջրածնային միջանցքը և կսկսի գործել մինչև 2023թ․-ը՝ ապահովելով Եվրոպայի ջրածնի կարիքների 10%-ը։
Նախարար Սանչեսի խոսքով, խողովակաշարով տարեկան կմատակարարվի մինչև 2 մլն տոննա ջրածին։
Իսպանիան, Ֆրանսիան և Պորտուգալիան հոկտեմբերին համաձայնության են եկել Պիրենեյներով անցնող Midcat գազատարի նախագիծը փոխարինելու նոր կանաչ էներգետիկ միջանցքով, որը գազ և ջրածին կտեղափոխի Բարսելոնայից Մարսել:
Իսպանիայի իշխանությունները հույս են հայտնել, որ նախաձեռնությունը կստանա եվրոպական ֆինանսավորում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում