Եվրամիությունը 2 մլրդ եվրոյով կընդլայնի Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծախսերը

1 Min Read
Flag of the European Union waving in the wind on flagpole against the sky with clouds on sunny day, banner, close-up

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները կորոշեն 2023 թվականին 2 միլիարդ եվրոյով բարձրացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծախսերի առաստաղը, որից վճարվում է նաև Ուկրաինային զենքի մատակարարումները։

Նախարարները կքննարկեն Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծախսերի առաստաղի 2 միլիարդ եվրոյով ավելացումը։ Այսինքն՝ խոսքն Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորման լրացուցիչ ընդլայնման մասին է։

Առաստաղի չափն ի սկզբանե եղել է 5,7 միլիարդ եվրո 7 տարվա ընթացքում, բայց մենք արդեն ծախսել ենք 3,5 միլիարդ եվրո, ուստի մոտենում ենք հիմնադրամի ավարտին: Հետևաբար, ակնկալվում է, որ առաստաղը կբարձրացվի:

2022 թվականին ԵՄ-ն 3,1 միլիարդ եվրո է հատկացրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից ԵՄ երկրներին՝ Ուկրաինային մահաբեր միջոցներ, զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու համար:

ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ-ն և նրա անդամ երկրներն ավելի քան 8 միլիարդ եվրոյի զենք են հատկացրել Ուկրաինային։

Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի մարտի 22-ին։ Դրա ամբողջ բյուջեն 20212027 թվականների համար կազմում է 5,7 միլիարդ եվրո:

Հիմնադրամը նախատեսված էր որպես կառույց՝ ապահովելու ռազմական մատակարարումները հակամարտությունների գոտիներում գտնվող պետությունների կառավարություններին, առաջին հերթին՝ Աֆրիկային և Մերձավոր Արևելքին, որտեղ ԵՄ-ն աջակցում է կամ մտադիր է աջակցել իր «հակամարտությունները կայունացնելու խաղաղապահ առաքելություններին»։

 

Կիսվեք այս հոդվածով