Amazon.com Inc.-ը գործարկել է TikTok-ի ոճի ծառայություն, որը թույլ կտա օգտվողներին ապրանքներ գնել անմիջապես լուսանկարների և տեսանյութերի հոսքից:
Աշխարհի խոշորագույն էլեկտրոնային առևտրի ընկերությունը հայտնել է, որ նոր գործառույթը, որը կոչվում է Inspire, կներկայացվի ԱՄՆ-ում ընտրված հաճախորդների համար դեկտեմբերի սկզբին, այնուհետ՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում հասանելի կդառնա ամբողջ երկրում:
«Ընդամենը մի քանի հպումով գնորդները կարող են հայտնաբերել նոր ապրանքներ», – ասում է Amazon Shopping-ի տնօրեն Օլիվեր Մեսսենջերը:
Նոր Amazon Inspire ծառայությունը, որը հավելվածում կհայտնվի որպես լամպի տեսքով պատկերակ, գնորդներին կառաջարկի ավելի քան 20 հետաքրքրությունների ընտրություն, այդ թվում՝ կոսմետիկա, ընտանի կենդանիներ և խաղեր, որոնք այնուհետև կօգտագործվեն նրանց հոսքերը հարմարեցնելու համար:
Amazon-ում չորսից ավելի գնումները տևում են երեք րոպե կամ ավելի քիչ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում