ՀՀ ԺԱՄԱՆԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ 2022 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ուսումնասիրենք ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը 2022 և 2021 թթ․-երի հունվար-սեպտեմբերին.

Գծապատկեր 1. Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին

2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 1,239,394 մարդ: 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ զբոսաշրջիկների թիվն աճել է մոտ 2 անգամ:

Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին հյուրանոցային տնտեսության օբյեկտների և բարեկամի կամ հարազատի տանը մնալու միջև ընտրությունը կատարել են հետևյալ կերպ․

Գծապատկեր 2․ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների տեղավորման սխեման 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին

2022 թ․-ի հունվար-սեպտեմբերի դրությամբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 63 %-ը նախընտրել է տեղավորվել բարեկամի կամ հարազատի, վարձով տրվող բնակարաններում կամ այլ տարբերակով, իսկ 37 %-ը նախընտրել է հյուրանոցային տնտեսության օբյեկտները։

Հետաքրքիր է պարզել՝ զբոսաշրջիկների թվաքանակի կառուցվածքը՝ ըստ տարածաշրջանների.

Գծապատկեր 3. ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի կառուցվածքը՝ ըստ տարածաշրջանների 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին

Պարզվում է, որ Հայաստան եկած զբոսաշրջիկների 54.4 %-ը ԱՊՀ երկրներից է: Վերջիններիցս ժամանած զբոսաշրջիկների թիվը 2022 թ․-ին հունվար-սեպտեմբերին 2021 թ․-ի հունվար-սեպտեմբերի  համեմատ աճել է 3.2 անգամ: Երկրորդ տեղում են այլ երկրների զբոսաշրջիկները՝ 33.1 % մասնաբաժնով: Այստեղ ներառված են ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և այլ երկրների քաղաքացիներ, որոնց թիվը 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ: Հայաստան քիչ են այցելել ԵՄ անդամ երկրներից: ԵՄ երկրների մասնաբաժինը ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակում կազմել է ընդամենը 12.5 %: Նույնիսկ այս պարագայում 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին 2021 թ․-ի հունվար-սեպտեմբերի համեմատ ԵՄ երկրներից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 2.9 անգամ:

Վերջում անդրադառնանք ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի կառուցվածքին՝ ըստ այցելության նպատակի.

Գծապատկեր 4. ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի կառուցվածքը՝ ըստ այցելության նպատակի 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին

2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 54.1 %-ը եկել է հանգստի և ժամանցի, 26.8 %-ը՝ գործնական, և 18.8 %-ը՝ այլ նպատակներով: 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանգստի և ժամանցի նպատակով այցելած զբոսաշրջիկների թիվը աճել է 3 անգամ, իսկ գործնական նպատակով այցելած զբոսաշրջիկների թիվը՝ 2,6 անգամ:

Կիսվեք այս հոդվածով