Գերմանական Վոլֆսբուրգ քաղաքը հայտնի է իր մեքենաշինական հզորություններով։ Քաղաքում մեքենաշինական ակտիվ եռուզեռը շարունակվում է նույնիսկ այս դժվարին իրավիճակում, երբ Եվրոպան և, մասնավորապես, Գերմանիան, բախվում են իրենց պատմության ամենախորը էներգետիկ ճգնաժամին։
Այս քաղաքում իր հզորություններն ունի հանրահայտ «Volkswagen» ընկերությունը։ Վոլֆսբուրգ քաղաքում են արտադրվել մեքենաների այնպիսի մոդելներ, ինչպիսիք են «Golf»-ը, «Tiguan»-ը և «Touran»-ը։ «Volkswagen» ընկերության Վոլֆսբուրգ քաղաքի արտադրական օբյեկտներում զբաղված է ավելի քան 60 հազար մարդ։
Ինչպես հայտնում է ընկերության ներկայացուցիչ Թոմաս Շեֆերը, «Volkswagen»-ը պատրաստվում է իրականացնել մոտ $ 482 մլն դոլարի ներդրումներ մինչև 2025 թ․-ը իր՝ Վոլֆսբուրգ քաղաքի արտադրական հզորություններում։ Ներդրումների զգալի մասը ուղղվելու է «ID.3» մոդելի էլեկտրական մեքենաների արտադրության վրա։ Ինչպես նշում է ընկերության ներկայացուցիչը, արտադրության ընթացքում կիրառվելու են նորարարական շարժիչներ, որոնք ապահովելու են էլեկտրական լիցքավորման ինովացիոն լուծումներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում