ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։
🤝Նախարարը ողջունել և շնորհավորել է Վերոնիկա Գարսիա Դել Արկոյին պատասխանատու պաշտոնին նշանակվելու առիթով։
📍Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես ՝ Կապսի ջրամբարի մրցութային գործընթացը, ջրամբարի կառուցմամբ պայմանավորված Ջրաձոր գյուղի վերաբնակեցման գործընթացը, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների ծրագրում առկա խնդիրները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում