ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Դեռևս մարդկությունն անցում չի կատարել էկոլոգիապես մաքուր վառելիքի լիարժեք օգտագործմանը։ Այս հեռանկարները հետաձգվեցին դեպի լուսավոր ապագա, երբ Հավաքական Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները սկսեցին վատթարանալ՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում։ Վերջինիս հետևանքով ոչ միայն փլուզվեցին հույսերը`մոտ ապագայում վառելիքի էկոլոգիապես մաքուր տարբերակների անցման մասով, այլև, ընդհակառակը, նկատվում են վառելիքի ավանդական աղբյուրներին անցման միտումներ։ Բացի այդ, նկատվեցին ավանդական վառելիքի գների կտրուկ աճ՝ պայմանավորված մտցված սահմանափակումներով, որի արդյունքում, օրինակ, բենզինի գները որոշ երկրներում ռեկորդային բարձր մակարդակներ ցույց տվեցին․

Գծապատկեր 1․ 1 գալոն բենզինի միջին գինն աշխարհում` 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ

2022 թ․-ի հոկտեմբերի վերջի դրությամբ 1 գալոն բենզինի միջին գինն աշխարհում կազմել է $ 4,9։ Ընթերցողին հիշեցնենք, որ 1 գալոնը հավասար է 3,8 լ։ Նկատենք, որ դեռևս ամիսներ առաջ ԱՄՆ-ում բենզինի գները ռեկորդ սահմանեցին` հասնելով 1 բարելի դիմաց  $ 5, որից հետո նկատվեց գների անկում 20 %-ով։

Ըստ տարածաշրջանների`բենզինի գները խիստ տարբեր են․

Գծապատկեր 2․ 1 գալոն բենզինի ամենաբարձր գները Եվրոպայում և Չինաստանը` որպես խոշոր նավթ ներմուծող երկիրն աշխարհում

Եվրոպայում բենզինի ամենաբարձր գները Սկանդինավյան երկրներում են՝ Իսլանդիա, Նորվեգիա և Ֆինլանդիա։ Չինաստանը հանդիսանում է նավթի ներմուծման խոշորագույն կենտրոններից մեկը. 2022 թ․-ի հոկտեմբերի վերջի դրությամբ օրական ներմուծվել է 10 մլն բարել նավթ։

Բենզինի ամենաթանկ գները դիտվել են հետևյալ երկրներում․

Գծապատկեր 3․ 1 գալոն բենզինի ամենաբարձր գներն աշխարհում` 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թ․-ի հոկտեմբերի վերջին աշխարհում բենզինի ամենաբարձր գինն արձանագրվել է Հոնկոնգում՝ 1 գալոնի դիմաց մարդիկ վճարել են $ 11,1։ Այս ցուցակը եզրափակում է Բարբադոսը բենզինի գների $ 7,8 մակարդակով։

Հետաքրքիր է ուսումնասիրել բենզինի նվազագույն գներով երկրների հնգյակը․

Գծապատկեր 4․ 1 գալոն բենզինի ամենացածր գներն աշխարհում 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ

  • Այս պարագայում առաջին հորիզոնականում են հայտնվել Գվատեմալան և Մեքսիկան, որտեղ 1 գալոն բենզինի գինը հաստատվել է $ 4,6 մակարդակում։
  • Երկրորդ հորիզոնականում են մի խումբ երկրներ, որոնց թվում է Վրաստանը՝ 1 գալոն բենզինի դիմաց $ 4,7։
  • Երրորդ հորիզոնականում հայտնված երկրների կազմում է Կուբան և Հնդկաստանը, որտեղ 1 գալոն բենզինի գինը գտնվում է $ 4,8 մակարդակում։
Կիսվեք այս հոդվածով