Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսը զգուշացրել է գործարար Իլոն Մասկին, ով գնել է Twitter-ը 44 միլիարդ դոլարով, որ առցանց հանրագիտարանը չի վաճառվում։ Ինչպես գրում է Business Insider-ը, այսպես առցանց հանրագիտարանի ստեղծողը պատասխանել է Վիքիպեդիայի հասցեին միլիարդատիրոջ քննադատությանը։
Լրագրողի այն հարցին, թե որքան արժե Վիքիպեդիան և արդյոք Իլոն Մասկը կարող է գնել այն, Ուելսը հակիրճ պատասխանել է․ «Հանրագիտարանը չի վաճառվում»։
Մի քանի օր առաջ Twitter-ի նոր ղեկավարը քննադատել էր Վիքիպեդիային՝ ԱՄՆ նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի սկանդալի վերաբերյալ հոդվածները կողմնակալ խմբագրելու համար։
Հիշեցնենք, նոյեմբերին Ուելսը հայտարարել էր, որ Մասկը «բոլորովին սխալ» է արձանագրում Twitter սոցիալական ցանցի հետ կապված խնդիրները։ «Twitter-ը տրոլինգի և վիրավորանքի իրական խնդիր ունի, այլ ոչ թե խոսքի ազատության պակաս», – ասել էր Վիքիպեդիայի հիմնադիրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում