Waze քարտեզագրման ծառայությունը կմիանա Google-ի թիմին

1 Min Read

Googleհայտարարել է, որ դեկտեմբերի 9-ից կմիավորի Waze քարտեզագրման ծառայությունն իր մի քանի թիմերին՝ փորձելով լավացնել գործընթացները:

Alphabet Inc-ին պատկանող ընկերությունը ինտեգրում է Waze-ը, որը ձեռք է բերել 2013 թվականին 1 միլիարդ դոլարով։ Այն կներառվի Google Geo-ում՝ քարտեզագրման արտադրանքների պորտֆելում, որը ներառում է Google Maps-ը, Google Earth-ը և Street View-ն:

Waze-ի գործադիր տնօրեն Նեհա Փարիխը կլքի ընկերությունը անցումային շրջանից հետո, հայտարարել են է Google-ից՝ հավելելով, որ Waze-ը կմնա անկախ հավելված՝ ունենալով ամսական մոտավորապես 151 միլիոն ակտիվ օգտատերեր ամբողջ աշխարհում:

«Waze թիմի ներգրավումը Geo իրական աշխարհի քարտեզագրման պորտֆելում թիմերին հնարավորություն կտա օգտվել հետագա ուժեղացված տեխնիկական համագործակցությունից», – ասել է ընկերության ներկայացուցիչը:

Հուլիսի 12-ին Alphabet-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը ասել է, որ ընկերությունը կհեշտացնի գործընթացները և կհամախմբի ներդրումները:

2021 թվականի փետրվարին Waze-ի նախկին գործադիր տնօրեն Նոամ Բարդինը հայտարարեց, որ Waze-ը պայքարել է Google-ի շրջանակներում աճելու համար, և գուցե կարող էր ավելի արագ և շատ ավելի արդյունավետ աճել, եթե անկախ մնար:

 

Կիսվեք այս հոդվածով