10 հաջողակ մտքեր Նապոլեոն Բոնապարտից

8 Դեկտեմբերի, 2022
1 Min Read
10 հաջողակ մտքեր Նապոլեոն Բոնապարտից

Նապոլեոն Բոնապարտը Ֆրանսիայի ամենահայտնի կայսրերից է, զորավար և պետական գործիչ, որ դրել է ժամանակակից ֆրանսիական պետության հիմքերը։ Նա Արևմուտքի պատմության ամենաականավոր գործիչներից մեկն է։

Այսպիսինն են մեծ զորավարի մտքերը պայքարի ու հաջողության հասնելու մասին․

Բառերին հավատացեք միայն այն ժամանակ, երբ նրանց համապատասխանում են գործերը։

Հաջողությունը աշխարհի ամենապերճախոս հռետորն է:

Արիությունը սիրո պես է․ նրան հարկավոր է սնվել հույսով։

Պատերազմում հաղթում է ոչ թե նա, ով լավ խորհուրդ է տվել, այն նա, ով դրա կատարման համար պատասխանատվություն է վերցրել իր վրա և հրամայել ի կատար ածել:

Եթե ուզում ես հասնել նպատակիդ, ամեն օր պետք է մի քիչ մոտենալ դրան։

Տգետը մի մեծ առավելություն ունի գրագետի հանդեպ. նա միշտ ինքն իրենից գոհ է:

Չկա ուժ, առանց կարողության։

Բոլոր անբարոյականություններից ամենամեծը՝ դա մի գործը ձեռնարկելն է, որ չես կարողանում անել:

Խիզախությամբ կարելի է ձեռնարկել ամեն ինչ, բայց ամեն ինչի չի կարելի հասնել։

“Անհնար է” բառը հիմարների բառարանի համար է։

 

Կիսվեք այս հոդվածով
110 Comments