Apple Inc.–ը փոխում է App Store-ի գնագոյացման կառուցվածքը՝ թույլ տալով ծրագրավորողներին առաջարկել գների ավելի լայն շրջանակ՝ ավելի շատ ճկունություն ապահովելու համար։ Սա նաև փորձ է՝ կանխելու հարթակի վերաբերյալ վերջին քննադատությունները:
Գները այժմ կարող են սկսվել 0,29 դոլարից՝ նախորդ ամենացածրից՝ 0,49 դոլար բաժանորդագրությունների համար և 0,99 դոլար՝ հավելվածների համար։ Վերջիններս տատանվում են մինչև 10,000 դոլար: Գների ամենաբարձր մակարդակը նախկինում եղել է 999,99 դոլարը: Մշակողները կստանան նաև տարբեր երկրներում և տարբեր արժույթներով գներ սահմանելու նոր տարբերակներ։
Այս քայլը լուրջ փոփոխություն է App Store-ի համար, որը Apple-ը գործարկել է 2008 թվականին: Վերջին տարիներին պլատֆորմը ենթարկվում է աճող քննադատությունների։ Մշակողները և կարգավորողները դժգոհում են, որ ընկերության կանոնները չափազանց խիստ են:
Apple-ի մինչև 30% միջնորդավճարը հավելվածների գնումների համար նույնպես առաջացրել է համատարած վրդովմունք, այդ թվում՝ Իլոն Մասկի կողմից:
Անցյալ տարի Apple-ը լուծեց 100 միլիոն դոլարի խմբակային հայցը ԱՄՆ-ում փոքր ծրագրավորողների հետ, և հավելյալ գնային միավորների ավելացումը գործարքի մի մասն էր: Այդ ժամանակ ընկերությունը նաև փոփոխություններ է կատարել App Store-ի որոնման համակարգում և ծրագրավորողների համար հեշտացրել է հավելվածների մերժումները բողոքարկելը:
Սակայն սպասվող օրենսդրական փոփոխությունները կարող են խթանել հետագա նմանատիպ քայլերին՝ ստիպելով Apple-ին թույլ տալ հավելվածներ տեղադրել ընկերության սարքերում՝ առանց App Store-ի օգտագործման:
Անցյալ ֆինանսական տարում Apple-ը ծառայություններից՝ այդ թվում՝ App Store-ից, ստացել է ավելի քան 78 միլիարդ դոլար:
iPhone արտադրողը նաև թույլ կտա ծրագրավորողներին պահպանել գները իրենց նախընտրած արժույթով, նույնիսկ եթե փոխարժեքները տատանվեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում