
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար գումարը հատկացվել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին:
16 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 25 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել պետբյուջեից ֆինանսավորման:

