ԶԱՀ-ն հրապարակել է 2022թ․ երկրորդ և երրորդ եռամսյակների հաշվետվությունները

1 Min Read

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2022 թ․ երկրորդ և երրորդ եռամսյակներիտնօրենի հաշվետվությունները։

Հաշվետվության մեջ կարող եք տեսնել՝

  • ԶԱՀ գործառնությունները 2017-2022թթ. ֆինանսական տարիների համար
  • ԶԱՀ շահառուների բաշխվածությունը ըստ զինվորական կազմի և կոչման, վճարված հատուցումները հաշվետու ժամանակաշրջանում
  • ԶԱՀ նվիրաբերությունների վիճակագրությունը
  • ԶԱՀ շահառուների սոցիալական ծրագրերը և համագործակցությունը
  • 2021 թ․ աուդիտորական հաշվետվությունը

Այդ ամիսները բեղուն էին նոր համագործակցությունների հուշագրեր ստորագրելով տարբեր կազմակերպությունների և ՀԿ-ների հետ՝ հանուն բոլորիս հայրենիքի իրենց ամենաթանկը զոհաբերած զինծառայողների և նրանց ընտանիքների։

ԶԱՀ-ի մասին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շահույթ չհետապնդող, հատուկ օրենսդրությամբ կարգավորվող հիﬓադրամ է, որը հիմնադրվել է2017թ. ՀՀ կենտրոնական բանկի կողﬕց՝ հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին կայուն, արդար ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով: ԶԱՀ-ը կառավարվում է անկախ, արհեստավարժ և բարձր հեղինակություն վայելող Հոգաբարձուների խորհրդի կողﬕց։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 84․8 միլիարդ ՀՀ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ մինչ օրս մոտ 11․8 միլիարդ ՀՀ դրամ, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից, ինչպես նաև ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտից` շուրջ 9 միլիարդ ՀՀ դրամ։

Կիսվեք այս հոդվածով