Չորեքշաբթի Twitter-ի սեփականատեր և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը կարճ ժամանակով զրկվել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից՝ էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ անկումից և Twitter-ը 44 միլիարդ դոլարով գնելուց հետո:
Արդյունքում LVMH մայր ընկերության ղեկավար Բեռնար Առնոն, որին պատկանում է Louis Vuitton ապրանքանիշը, կարճ ժամանակով գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, սակայն վերադարձել է երկրորդ տեղ՝ 185,3 միլիարդ դոլար անձնական կարողությամբ։
Մասկը, ով 2021 թվականի սեպտեմբերից կրում է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը, ունի 185,7 միլիարդ դոլար կարողություն։
Մասկը տիտղոսը ստացել է Amazon com ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսից հետո։
Tesla-ն կորցրել է իր շուկայական արժեքի գրեթե կեսը, և Մասկի զուտ կարողությունը նվազել է մոտ 70 միլիարդ դոլարով, քանի որ նա ապրիլին Twitter-ում ներդրում է կատարել:
Բացի Tesla-ից և Twitter-ից, Մասկը գլխավորում է նաև SpaceX-ը և Neuralink-ը։
Մասկն այժմ դարձյալ գլխավորում է ցուցակը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում