2022 թ․-ի առաջին եռամսյակում ներքին զբոսաշրջիկների թվաքանակն արձանագրել է հետևյալ արդյունքները․
Գծապատկեր 1․ Ներքին զբոսաշրջիկների թվաքանակը` 2021 և 2022 թթ․-երի հունվար-սեպտեմբերին
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 1,696,052 մարդ, մինչդեռ 2021 թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 1,430,503 մարդ։ Փաստորեն, 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ներքին զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 18,6 %-ով:
Ներքին զբոսաշրջիկների թվաքանակի ծավալների կառուցվածքը, ըստ հիմնական նպատակների, 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին եղել է հետևյալը․
Գծապատկեր 2․ Ներքին զբոսաշրջիկների թվաքանակի կառուցվածքը՝ ըստ այցելության նպատակների 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին
Վիճակագրական տվյալները վկայում են, որ ներքին զբոսաշրջիկների 73,9 %-ը 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին այցելել են ՀՀ տարբեր վայրեր հանգստի և ժամանցի նպատակով։ 2021 թ․-ի հունվար-սեպտեմբերի համեմատ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին հանգստի և ժամանցի նպատակով կատարված այցելուների թվաքանակն աճել է 11,6 %-ով։ Աճել է նաև գործնական նպատակով իրականացվող այցերի թվաքանակը՝ 2021 թ․-ի հունվար-սեպտեմբերի համեմատ 63,8 %-ով, որի արդյունքում 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին գործնական այցերի մասնաբաժինը հասել է 19 % մակարդակին։ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին թե՛ բուժման, թե՛ կրթության նպատակով իրականացված այցերի ներքին զբոսաշրջիկների թվաքանակը 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է համապատասխանաբար՝ 8,4 %-ով և 1,1 %-ով: Արդյունքում, 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին կրթության նպատակով իրականացված այցերի մասնաբաժինը կազմել է 0,7 %, իսկ բուժման նպատակով կատարված այցերի մասնաբաժինը՝ 3,6 %։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում