ԿԱՆԱՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Կանաչ տեխնոլոգիաները կամ «GreenTech»-ը հանդիսանում է  խոշոր ընկերությունների և վենչուրային համայքների խոսակցության ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ կանաչ տեխնոլոգիաների տակ հասկացվում են բոլոր այն մշակումները, որոնք շաղկապված են էկոլոգիական օրակարգի հետ։ Այս մշակումները թույլ են տալիս ստեղծել էլոկոլոգիական ապրանքներ և նպաստում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների բիզնեսի անվտանգության բարձրացմանը։

«GreenTech»-ի համաշխարհային շուկան մեծ հեռանկարներ ունի, որի վերաբերյալ արդեն տալիս են որոշակի գնահատականներ․

Գծապատկեր 1․ Կանաչ տեխնոլոգիաների համաշխարհային շուկայի ծավալները 2022 թ.-ին և 2029 թ.-ին` ըստ «Fortune Business Insights»-ի գնահատականի

Համաձայն «Fortune Business Insights»-ի գնահատականի՝ կանաչ տեխնոլոգիաների շուկայի համաշխարհային ծավալները 2022 թ․-ին կհասնեն $ 13,7 մլրդ։ Կանխատեսվում է ապահովել շուկայի միջին տարեկան 20 % աճի տեմպը, որի արդյունքում արդեն 2029 թ․-ին կանաչ տեխնոլոգիաների շուկան կհասնի  $ 51 մլրդ-ի։

Մեկ այլ գնահատմամբ պատկերը հետևյալն է․

Գծապատկեր 2․ Կանաչ տեխնոլոգիաների համաշխարհային շուկայի ծավալները 2021 թ․-ին և 2028 թ․-ին՝ ըստ «Vantage Market Research»-ի գնահատականի

Իր գնահատականներն է տալիս «Vantage Market Research»-ը, որի հաշվարկները փաստում են, որ կանաչ տեխնոլոգիաների համաշխարհային շուկայի ծավալները 2021 թ․-ին կազմել են $10,9 մլրդ, իսկ 2028 թ․-ին հասնելու են՝ $ 44 մլրդ -ի։ Այս պարագայում կանաչ տեխնոլոգիաների շուկայի ծավալների աճի միջին տարեկան տեմպը պահպանվելու է 26,4 % -ի սահմաններում։

Հետազոտությունները փաստում են, որ կանաչ տեխնոլոգիաների շուկաների փոփոխություն է տեղի ունենում․

Գծապատկեր 3․ Կանաչ տեխնոլոգիաների խոշորագույն շուկան և դրան մրցակից շուկաները 2022 թ․-ի դրությամբ

Ներկայումս «GreenTech»-ի խոշորագույն շուկա է համարվում ԱՄՆ-ն, սակայն իրավիճակը հետզհետե փոխվում է և առաջատար դիրքեր են ձևավորվում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Հետաքրքիր ուղղություն է կանաչ տեխնոլոգիաների և արդյունաբերության ինտեգրումը․

Գծապատկեր 4․ Արդյունաբերության և կանաչ տեխնոլոգիաների բարձր մակարդակի ինտեգրացիա ապահոված երկրները 2022 թ․-ի դրությամբ

Համաձայն գնահատականների, կանաչ տեխնոլոգիաների և արդյունաբերության ինտեգրման հաջողված արդյունքներ են արձանագրել՝ Չինաստանը, Հնդկաստանը և Սինգապուրը։

Կիսվեք այս հոդվածով