Իլոն Մասկը կարգադրել է Սան Ֆրանցիսկոյում Twitter-ի գրասենյակը համալրել մահճակալներով։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Նշվում է, որ գրասենյակի կոնֆերանս սենյակները վերածվել են գիշերային հանգստի գոտու։ Նրանք ունեն մահճակալներ, լամպերով անկողնային սեղաններ, մոխրագույն վարագույրներ և տեսաէկրաններ։ Նորամուծության մասին լրագրողներին պատմած աշխատակիցներից մեկը նույնիսկ սենյակային բույս է նկատել։
Մահճակալների ստույգ թվի մասին դեռ տեղեկություններ չկան, սակայն, ընկերության աշխատակիցներից մեկի խոսքով, յուրաքանչյուր հարկում չորսից ութ հատ են։
«Դա այնքան էլ լավ չէ։ Այս որոշումը անհարգալից վերաբերմունքի ևս մեկ օրինակ է», – Forbes-ը մեջբերում է դժգոհ աշխատակցի խոսքերը։
Forbes-ի աղբյուրների հաղորդմամբ, Twitter-ի ղեկավարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել գրասենյակի տարածքում մահճակալների հայտնվելը։ Աշխատակիցներից մեկի կարծիքով, դրանք նախատեսված են այն աշխատակիցների համար, ովքեր համաձայնել են Իլոն Մասկի աշխատանքի «extremely hardcore» ռեժիմին։
Լրագրողները նաև նշել են, որ 2022 թվականի նոյեմբերի կեսերին Մասկը Twitter-ում հայտարարել է, որ մտադիր է քնել ընկերության գրասենյակում, մինչև այն «ուղղվի»։ Սակայն ինչ-որ պահի միլիարդատերը ջնջել է այս գրառումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում