Telegram-յան աճուրդում ավելի քան 1 մլն դոլարով մականուններ են վաճառվել

1 Min Read

2022 թվականի հոկտեմբերին Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարեց մեսենջերում եզակի մականունների վաճառքի աճուրդային հարթակի գործարկման մասին, որը կոչվում է Fragment։ Առևտուրն իրականացվում է Toncoin կրիպտոարժույթի միջոցով՝ հիմնված TON բլոկչեյն հարթակի վրա։

Գնված մականունները կարող են օգտագործվել ալիքների և անձնական պրոֆիլների համար:

Այսպիսով, Telegram մեսենջերում @sber, @kamaz և @qiwi մականունները՝ nickname-երը, վերջերս բացված Fragment հարթակի աճուրդում վաճառվել են 578 882 TON-ով (1,069 միլիոն դոլար՝ հրապարակման պահին փոխարժեքով)։ Այս մասին հայտնում է  ТАСС-ի թղթակիցը։

Nickname @sber-ը վաճառվել է 471 հազար TON-ով (870,9 հազար դոլար), @kamaz-ը՝ 50 հազար TON-ով (92 հազար դոլար), @qiwi-ն՝ 57,8 հազար TON-ով (107 հազար դոլար)՝ ըստ Fragment հարթակների տվյալների։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով