Էլեկտրաէներգիայի գներն աշխարհում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ռուս-ուկրաինական և Ռուսաստան-Արևմուտք հակամարտության արդյունքում Եվրոպան և Արևմուտքի բազմաթիվ երկրներ կանգնել են էներգետիկ ճգնաժամի շեմին։ Այս երկրները համաշխարհային մակարդակով հսկայական ծավալների արտադրություն էին ապահովում, որի համար անհրաժեշտ են մեծ ծավալների էներգետիկ ռեսուրսներ։ Սակայն, Ռուսաստանի նկատմամբ վարվող միակողմանի վառելիքաէներգետիկ պատժամիջոցները, ամբողջությամբ «հոսանքազրկել» են Եվրոպան։ Վերջիններս կարծես պատրաստ են զոհաբերեն սեփական և համաշխարհային տնտեսության բարեկեցությունը հանուն ՌԴ պարտության Ուկրաինային։ Չնայած այս հանգամանքին Արևմուտքում կան երկրներ, որոնք դժվարությամբ են ընդունում այս մարտահրավերը և չեն ցանկանում կորցնել արդյունաբերության երբեմնի խոշոր հզորությունները։ Եվրոպան չհասցրեց տնտեսությունը տեղափոխել կանաչ էլեկտրաէներգիայի հիմքերի վրա և փաստացի հայտնվեց էներգետիկ «թակարդում»՝ առաջին հերթին հարվածի տակ դնելով սեփական տնտեսությունների մրցունակությունը։

Այս ամենի արդյունքում սկսեցին աճել էլեկտրաէներգիայի գները երկրների ներսում՝ էլ ավելի արագացնելով գնաճը։ Այս ամենով հանդերձ ուսումնասիրենք տնային տնտեսություններին մատակարարվող էլեկտրաէներգիայի գները աշխարհում․

Գծապատկեր 1․ Էլեկտրաէներգիայի գները 1 կՎՏ/ժամ-ի համար աշխարհում և Եվրոպայում 2022 թ․-ի դրությամբ

Համաձայն առկա վիճակագրական տվյալների, տնային տնտեսություններին տրամադրվող էլեկտրաէներգիայի գների միջին մակարդակը 1 կՎտ/ժամի համար աշխարհում 2022 թ․-ին կազմել է $ 0,14, այն դեպքում, երբ Եվրոպայում մատակարարվող էլեկտրաէներգիայի դիմաց տնային տնտեսությունները վճարում են աշխարհի միջին մակարդակից 2-3 անգամ շատ։

Այս համատեքստում դիտարկենք  Էլեկտրաէեներգիայի գների փոփոխությունը Եվրոպայում և ԱՄՆ-ում․

Գծապատկեր 2․ Էլեկտրաէներգիայի գների փոփոխությունը Եվրոպայում և ԱՄՆ-ում

Ինչպես երևում է գծապատկերում, 2022 թ․-ի սեպտեմբերին 2021 թ․-ի սեպտեմբերի համեմատ ԱՄՆ-ում 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի համար տնային տնտեսությունները վճարում են 16 %-ով ավել, իսկ Եվրամիությունում 2022 թ․-ի առաջին եռամսյակում 2021 թ․-ի առաջին եռամսյակի համեմատ ՝ 32 %-ով ավել։

Վերջում անդրադառնանք տնային տնտեսություններին մատակարարվող էլեկտրաէներգիայի ամենաբարձր և ամենացածր գներին աշխարհում․

Գծապատկեր 3․ Էլեկտրաէներգիայի ամենաբարձր և ամենացածր գներն աշխարհում 2022 թ․-ի մարտի 31-ի դրությամբ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամենաթանկ էլեկտրաէներգիան եվրոպական երեք երկրներում է՝

  • Դանիա՝ $ 0,46
  • Գերմանիա՝ $ 0,44
  • Բելգիա՝ $ 0,41

Ամենաէժանը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում է՝ $ 0,08։ Ամենացածր գների մակարդակով երկրորդ և երրորդ հորիզոնականներում են գտնվում բազմաթիվ երկրներ, որտեղ 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի համար տնային տնտեսությունները վճարում են համապատասխանաբար ՝ $ 0,09 և $ 0,10։ Հետաքրքիր է, որ Հայաստանը ներառված է երրորդ հորիզոնականում։

Կիսվեք այս հոդվածով