Adobe ընկերությունը, որն առաջին հերթին հայտնի է Photoshop և Premiere ծրագրերով, թույլ է տվել օգտատերերին իրենց վճարովի Adobe Stock ֆոտոբանկում նեյրոցանցերի օգնությամբ ստեղծված պատկերներ ավելացնել։ Այս մասին հայտնում է 9to5Mac պարբերականը։ Ընկերությունը հայտարարել է, որ սկսել է ընդունել պատկերներ, որոնք ստեղծվել են այնպիսի ալգորիթմների կողմից, ինչպիսիք են Dall-E-ն և Stable Diffusion-ը:
Չնայած շատերը քննադատում են նման նեյրոցանցերն այն բանի համար, որ նրանք իբր կարող են նկարիչներին թողնել առանց եկամտի, Adobe-ում այլ դիրքորոշում ունեն: Photoshop-ի մշակողները կարծում են, որ նեյրոցանցերը ոչ թե մրցակիցներ են ստեղծագործ մարդկանց համար, այլ նրանց օգնականները։
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ Adobe Stock-ում գեներացված նկարներ տեղադրող հեղինակները պետք է նշեն օգտագործվող նեյրոնային ցանցերի անունները։ Բացի այդ, արգելվում է վերբեռնել այնպիսի գործեր, որոնք պատկերում են որոշակի մարդկանց, ինչպես նաև ինչ-որ մեկի ունեցվածքը։ Նկարները, որոնք ընդօրինակում են արվեստագետների ոճերը՝ առանց նրանց թույլտվության, նույնպես չեն մոդերավորվի:
Adobe Stock-ը լուսանկարների և նկարների առցանց պահոց է, որը հասանելի է բաժանորդագրության միջոցով: Ամենացածր սակագինն ամսական $ 29,99 է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում