Tesla-ն նախատեսում է կրճատել Model Y-ի՝ դեկտեմբերին նախատեսվող արտադրությունը Շանհայի իր գործարանում նախորդ ամսվա համեմատ ավելի քան 20%-ով:
Արտադրության անկումը, ամենայն հավանականությամբ, թույլ պահանջարկի արտացոլումն է։
Հետաքրքիր է, որ արտադրության պլանավորված կրճատումը նախատեսվում է Tesla-ի՝ Չինաստանում ռեկորդային վաճառքի մասին արված հայտարարությունից հետո:
Tesla-ի Շանհայի գործարանում պաշարների մակարդակն աճել է ամառվա ընթացքում գործարանի արդիականացումն ավարտելուց հետո: Սակայն չինական ավտոշուկան բախվում է պահանջարկի դանդաղեցման և տեղական մատակարարման շղթաների խափանումների հետ:
Հիշեցնենք, որ ամերիկյան ավտոարտադրողը նվազեցրել է Model 3-ի և Model Y-ի գները 9%-ով Չինաստանում և առաջարկել է ապահովագրական խթաններ՝ նպաստելով նոյեմբերին չինական արտադրության ավտոմեքենաների վաճառքի աճին 40%-ով՝ հոկտեմբերի համեմատ և 89,7%-ով՝ նախորդ տարվա համեմատ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում