PepsiCo-ն պատրաստվում է զանգվածային կրճատումների

1 Min Read

Խմիչքների և խորտիկների խոշորագույն արտադրող PepsiCo-ն մակրոտնտեսական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի գլխավոր գրասենյակում պատրաստվում է զանգվածային կրճատումների: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ընկերության ղեկավարությունը պատրաստվում է հարյուրավոր աշխատատեղեր լիկվիդացնել՝ Պերչեյզի (Նյու Յորք նահանգ) խմիչքների արտադրության ստորաբաժանման կենտրոնակայանում, ինչպես նաև խորտիկների և փաթեթավորված մթերքների արտադրության ստորաբաժանումում, որի կենտրոնակայանները գտնվում են Չիկագոյում և Պլանոյում (Տեխաս նահանգ):

PepsiCo-ի ղեկավարությունը նամակներ է ուղարկել աշխատակիցներին, որոնցում ասվում է, որ կրճատումները կատարվում են կազմակերպության ավելի արդյունավետ աշխատանքի համար:

2021 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ PepsiCo-ում աշխատում էր մոտ 309,000 մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մոտ 129,000-ը՝ ԱՄՆ-ում, ըստ WSJ-ի։

Share This Article
Թողնել մեկնաբանություն