2023 թվականին Բիթքոյնը կարող է նվազել ևս 70%-ով ընկնել

1 Min Read

Ըստ Standard Chartered բանկի՝ կրիպտոսեփականատերերը  2023 թվականին մեծ կորուստներ կրելու վտանգի տակ են: Գրում է Bloomberg-ը։

Հաջորդ տարի սպասվում է մոտ 70% անկում, ինչը բիթքոյնի արժեքը կիջեցնի մինչև 5000 դոլարի։ Ըստ բանկի գլոբալ հետազոտությունների ղեկավար Էրիկ Ռոբերտսենի՝ նման անկումը այն անսպասելի սցենարներից է, որը շուկաները կարող են թերագնահատել:

Ըստ նրա՝ պահանջարկը կարող է բիթքոյնից՝ որպես ոսկու թվային տարբերակ, անցնել իրական տարբերակին, ինչը կհանգեցնի թանկարժեք մետաղի 30 տոկոս աճի:

Ռոբերտսենը նաև կարծում է, որ կրիպտոարժույթների անկման պայմաններում ոսկու շուկայի անսպասելի աճը կարող է բերել թանկարժեք մետաղի գնի աճի՝ մեկ ունցիայի դիմաց 2250 դոլարի:

Նա նաև նշել է, որ կանխատեսումներ չի անում, այլ միայն առաջարկում է սցենարներ, որոնք էապես դուրս են ներկայիս շուկայական կոնսենսուսից։    Իսկ FTX բորսայի անկումից հետո պատասխանելը այն հարցին, թե ինչ է սպասվում թվային ակտիվներին, ավելի դժվար է դարձել: Այս իրողության հետևանքները սպառնում են կործանել ավելի շատ կրիպտո ընկերություններ և նվազեցնել նշանների գները:

 

Կիսվեք այս հոդվածով