Ռուսական ավտոշուկան անկում է ապրում

1 Min Read

Եվրոպական բիզնեսների ասոցիացիայի (AEB) հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական ավտոշուկայի անկումը նոյեմբերին գնահատվել է 61,6%։ Հոկտեմբերի համեմատ նոյեմբերին նկատելի է եղել վաճառքի աննշան աճ՝ 2,6% ։

Ավելին, 2022 թվականի հունվար-նոյեմբերին վաճառվել է 548 877 ավտոմեքենա, ինչը 60,9%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Շուկայի առաջատար «Ավտովազը» գրանցել է վաճառքի 18% անկում: Միաժամանակ շուկայի երեք քառորդը վերահսկում են տեղական և չինական ապրանքանիշերը, վերջիններիս մասնաբաժինը նոյեմբերին բարձրացել է մինչև 30%։

Ըստ AEB-ի, չինական Haval-ը ռուսական շուկայում TOP-10 ապրանքանիշերի մեջ երկրորդ տեղն է զբաղեցնում Lada-ից հետո: Նոյեմբերին ապրանքանիշի վաճառքը կազմել է 4552 ավտոմեքենա։

 

Կիսվեք այս հոդվածով