BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում
Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում
27 Հունվարի, 2023
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
27 Հունվարի, 2023
💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Հունվարի 27, 2023
💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Հունվարի 27, 2023
27 Հունվարի, 2023
Թափուր պաշտոններ ՄՊՀ-ում
Թափուր պաշտոններ ՄՊՀ-ում
27 Հունվարի, 2023
Կրիպտոարժույթի փոխարժեքն այսօր․ 27․01
Կրիպտոարժույթի փոխարժեքն այսօր․ 27․01
27 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: ՊԵԿ նախագահն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ունեցել է հանդիպումներ
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Պաշտոնական > ՊԵԿ նախագահն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ունեցել է հանդիպումներ
ԼրահոսՊաշտոնական

ՊԵԿ նախագահն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ունեցել է հանդիպումներ

6 Դեկտեմբերի, 2022
Թարմացվել է 2022/12/06 at 5:32 ե.
Կիսվել
1 Min Read
ՊԵԿ նախագահն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ունեցել է հանդիպումներ
ԿԻՍՎԵԼ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով փոխպետքարտուղար Էլիոթ Քանգի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է մաքսային ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ տարբեր գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը։ Կողմերն անդրադարձել են նաև Արտահանման վերահսկման և հարակից սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) շրջանակում համագործակցության ընդլայնմանն ուղղված
հարցերին։
ՊԵԿ նախագահը հանդիպել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր։ Միաժամանակ, կողմերն ընդգծել են
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության վերլուծության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հետաքննության վերաբերյալ տեղեկատվության երկկողմ իրազեկման կարևորությունը։ Հանդիպմանը դիտարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների շարունակական վերապատրաստումների իրականացման հնարավորությունները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել բարձր մակարդակի հանդիպումները դարձնել շարունակական՝ երկու երկրների մաքսային ծառայության ոլորտներին առնչվող ընթացիկ խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով:

Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

You Might Also Like

Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում

Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Lexus-ի ղեկավարը ստանձնում է Toyota-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է

Վրաստանում փողերի լվացման միջազգային սխեմա է բացահայտվել

vard.grigoryan 6 Դեկտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook TwitterEmail Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Ad imageAd image

Կարդացեք նաև

Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում
ԲիզնեսԼրահոս

Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում

27 Հունվարի, 2023
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
ԼրահոսՊաշտոնական

Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում

27 Հունվարի, 2023
Lexus-ի ղեկավարը ստանձնում է Toyota-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
ԲիզնեսՄիջազգային

Lexus-ի ղեկավարը ստանձնում է Toyota-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

27 Հունվարի, 2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է
Պաշտոնական

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է

27 Հունվարի, 2023
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը