Ճապոնացի գիտնականները ձյունից էլեկտրաէներգիա արտադրելու փորձ են սկսել

1 Min Read

Ճապոնացի գիտնականները ձյունից էլեկտրաէներգիա ստանալու նոր տեխնոլոգիա են փորձարկում։ Այս մասին հայտնում է Nikkei Asia-ն։

Գիտափորձը մեկնարկել է Աոմորի քաղաքում: Այն կտևի 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի գարուն: Գիտնականները կօգտագործեն հատուկ ջրանիվներ (տուրբիններ), որոնք կտեղադրվեն լողավազանի նման տարայի մեջ, որը պարբերաբար լցվելու է ձյունով։

Արևի կողմից տաքացվող օդի և լողավազանի ներքին սառնության պատճառով կստեղծվի ջերմաստիճանի տարբերություն: Դա կհանգեցնի նրան, որ տուրբինի ներսում հայտնվի կոնվեկցիոն հոսանք, որն էլ հենց կստիպի դրան պտտվել և այդպիսով էլեկտրաէներգիա արտադրել:

Մշակումը կօգնի պայքարել էներգետիկ ճգնաժամի դեմ, քանի որ «ձյունե» էլեկտրաէներգիայի արտադրությունը շատ ավելի էներգաարդյունավետ է և ավելի քիչ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա:

Փորձի համար հատուկ ձյան էլեկտրակայան է ստեղծվել Forte-ի կողմից՝ Տոկիոյի Էլեկտրական հաղորդակցության համալսարանի հետ համագործակցությամբ։

Կիսվեք այս հոդվածով