Կալիֆորնիայի Սանտա Կրուս քաղաքի փողոցներում նկատել են նորացված Tesla Model 3 ավտոմեքենան, հայտնում է Electrek-ը։
Ինչպես հայտնի է դարձել ավտոմոբիլային պորտալի լրագրողներին, էլեկտրական մեքենայի նոր տարբերակը նկատվել է փակ ավտոկայանատեղիում. ըստ երևույթին, մեքենան փորձարկման փուլում է։ Մասնագետների կարծիքով՝ մեքենան, որի թափքի մի մասը պատված է եղել հատուկ քողարկմամբ, վիզուալ կերպով հիշեցնում է Tesla Model 3-ը։ Միևնույն ժամանակ մեքենան ունի թարմացված կափարիչ (կապոտ), լուսարձակներ և թափքի հետևի մաս։
Էնտուզիաստները նկատել են, որ էլեկտրական մեքենայի լուսարձակներում կարող են լինել տեսախցիկներ. դրանք կարող են բարելավել ավտոպիլոտի որակը: Լրագրողները նշել են, որ Tesla-ն բազմիցս հայտարարել է ավտոպիլոտային համակարգի բարելավման անհրաժեշտության մասին. հավանաբար կարևոր արդիականացումը հնարավոր կլինի նոր սենսորների շնորհիվ:
Մասնագետները նաև ենթադրել են, որ Model 3-ի նորացված տարբերակում Tesla-ն կանցնի միասնական դետալի տեսքով տասնյակ մետաղական տարրերի ձուլման տեխնոլոգիային, որն այժմ օգտագործվում է Model Y-ի արտադրության մեջ: Ավելի վաղ այդ մասին ասել էր կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում