Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2023 թվականի դաշնային բյուջեի և 2024—2025 թվականների ժամանակաշրջանի պլանավորման մասին օրենքը։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Օրենքը նախատեսում է բյուջեի դեֆիցիտի աստիճանական կրճատում՝ 2023 թվականին ՀՆԱ-ի 2%-ից 2025 թվականին կհասնի ՀՆԱ-ի 0,7%-ի։ Փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականին Ռուսաստանի տնտեսության եկամուտը կկազմի 26,13 տրլն ռուբլի (ՀՆԱ-ի 17,4%-ը), ծախսերը՝ 29,056 տրլն ռուբլի (ՀՆԱ-ի 19,4%-ը)։
2024 թվականին բյուջեի եկամուտները կկազմեն 27,24 տրիլիոն ռուբլի, 2025 թվականին՝ 27,98 տրլն, իսկ ծախսերը՝ համապատասխանաբար 29,43 տրլն և 29,24 տրլն ռուբլի։
Առաջիկա երեք տարիներին բյուջեն ունենալու է դեֆիցիտ՝ 2023 թվականին դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2 տոկոսը, 2024 թվականին՝ ՀՆԱ-ի 1,4 տոկոսը, 2025 թվականին՝ ՀՆԱ-ի 0,7 տոկոսը։ Իշխանությունները մտադիր են դեֆիցիտը ծածկել հիմնականում պետական փոխառությունների միջոցով։
Ակնկալվում է, որ 2023—2025 թվականներին Ռուսաստանի պետական պարտքի ծավալը կավելանա։ 2023 թվականի վերջին այն կկազմի մոտ 25,369 տրիլիոն ռուբլի, 2024 թվականին՝ 27,679 տրիլիոն ռուբլի, 2025 թվականին՝ 29,94 տրլն ռուբլի։ Բացատրական գրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի պետական պարտքի ծավալը կպահպանվի անվտանգ մակարդակում՝ ՀՆԱ-ի 20%-ից պակաս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում