Պատմության մեջ առաջին անգամ Samsung-ի նախագահը կին է նշանակվել

1 Min Read

Samsung-ը պաշտոնապես Լի Յոնգ Հիին նշանակել է Global Brand Marketing-ի նախագահ։ Այսպիսով, Լին դարձավ ընկերության պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրեց նման բարձր պաշտոն։ Այս մասին հայտնում է Sammobile պորտալը։

Այժմ Լի Յոնգ Հին գլխավորում է Samsung DX-ի (Device eXperience) Գլոբալ մարքետինգային կենտրոնը, որը նաև վերահսկում է սմարթֆոնների և այլ շարժական էլեկտրոնիկայի բիզնեսը: Հայտնի է, որ Լին միացել է Samsung-ի թիմին 15 տարի առաջ և առանցքային դերակատարում ունեցողներից մեկն է եղել Samsung Galaxy շարքի իմիջի ստեղծման և առաջմղման գործում։

Samsung-ը նշել է Լիի նշանակումը որպես «ազդանշան մյուս կին աշխատակիցներին», ովքեր նույնպես կարող են ջանքեր գործադրել, բարձրանալ կարիերայի սանդուղքով և ստանալ իրենց արժանի պարգևը:

Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ մոտ ապագայում Samsung-ը կսկսի իր սմարթֆոնները համալրել մատնահետքի սկաներներով, որոնք կարող են ճանաչել միանգամից երեք մատնահետք։ Տեխնոլոգիան կոչվում է Organic Photo Diode (OPD), և դրա ակտիվ օգտագործումը սպասվում է մինչև 2025 թվականը։

Կիսվեք այս հոդվածով