Էլեկ­տրական ծխախոտը հարկել ակցի­զային հարկով․ քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ

2 Min Read
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերով առաջարկվում է՝
🔵 սահմանել, որ ԱԱՀ-ով հարկ­ման օբյեկտ չի համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներ­գրավ­մամբ) Հայաս­­­­տանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան տարածքից դուրս ավարտվող բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազ­մա­­կերպման միջնորդական գործունեությունը:
❗️ Ընդ որում, նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ նշված կարգավորումն ուժի մեջ է մտնում պաշ­տո­նական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2018 թվականի հուն­վարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ
🔵 էլեկ­տրական ծխախոտը հարկել ակցի­զային հարկով՝ 2023 թվականի ընթացքում՝ 1 միլիլիտրը 55 դրամ դրույքաչափով
🔵 հավասարեցնել սիդրի և նույն ծածկագրին դասվող այլ՝ համադրելի խմիչքների (գինի, գարեջուր) ակցիզային հարկի դրույքաչափերը և 1 լիտրի համար 270 դրամ դրույ­քա­չափը սահմանել 150 դրամ
🔵 ճշգրտել որոշ ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծած­կա­գրերը՝ դրանք համա­պա­տաս­խա­նեց­նելով ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպ­­տեմ­բերի 14-ի թիվ 80 որոշ­մամբ հաստատված նոր անվա­նացանկին
🔵 բույսերի աճեցման համար նախա­տես­ված կոկոսի (հնդըն­կույզի) մանրաթելի հիմքով սուբստրատների ապրանքների ներմուծումը և օտարումն ազատել ԱԱՀ-ից:
❗️ Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից այդ ապրանքի ներմուծման մասով ԱԱՀ-ից ազատման արտոնությունը տարածվում է 2018 թվա­կանի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա
✅ Նախագծերի փաթեթը դրական եզրակացութուն է ստացել։

Կիսվեք այս հոդվածով