Տղամարդը գնել է 300 հատ iPhone, սակայն նրան անմիջապես թալանել են․ հայտնի է վնասի չափը

1 Min Read

Նյու Յորքում 27-ամյա մի երիտասարդի կողոպտել են Apple-ի խանութներից մեկում 300 iPhone 13 սմարթֆոն գնելուց հետո։ Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ հղում անելով 1010Wins ռադիոկայանի հաղորդագրությանը։

Միջադեպը տեղի է ունեցել հինգերորդ պողոտայում՝ գիշերը ժամը 01:45-ի սահմաններում։ Տղամարդը երեք պայուսակով դուրս է եկել Apple խանութից, երբ մեքենա է կանգնել, որից երկու անհայտ տղամարդ են դուրս թռել ու հարձակվել գնորդի վրա։

Տուժողը փորձել է դիմադրել, սակայն հարձակվողներին հաջողվել է նրա ձեռքից խլել պայուսակներից մեկն ու փախչել։ Ընդհանուր առմամբ, գողացվել է 125 գաջեթ՝ մոտ 95000 դոլար ընդհանուր գումարով:

Ոստիկանության տվյալներով՝ տուժողը Apple-ից բջջային սարքերի վերավաճառքի սեփական բիզնես ունի։

Իրավապահները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է ձեռնարկատերն ուշ ժամի որոշել գնել սմարթֆոնների այդքան մեծ խմբաքանակ։ Նախնական տվյալներով՝ նա հնարավոր է դարձել է հանցագործների հսկողության օբյեկտ, որոնք թալանելու ծրագիր են մշակել։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա պատահական զոհ է։

Հարձակման ենթարկված տղամարդը ծանր վնասվածքներ չի ստացել։ Հանցագործների և նրանց մեքենայի տվյալները դեռևս չեն հաղորդվում։ Ներկայումս կատարվում է հետաքննություն։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով