Նոյեմբերին ԵՄ երկրները գազի պահանջարկը կրճատել են ռեկորդային 24 %-ով՝ 5 տարվա միջին ցուցանիշի համեմատ՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ICIS-ի զեկույցը։
Գերմանիայում և Իտալիայում վառելիքի պահանջարկը նվազել է համապատասխանաբար 23 %-ով և 21 %-ով։ Ֆրանսիայում և Իսպանիայում այդ ցուցանիշը նվազել է 20 %-ով, իսկ Նիդեռլանդներում՝ ավելի քան մեկ երրորդով: Փորձագետները միտումը պայմանավորում են աշնան տաք ամիսներով և գազի գնի զգալի աճով։
Նրանք կարծում են, որ Եվրոպան պետք է էլ ավելի նվազեցնի գազի պահանջարկը և միևնույն ժամանակ ավելացնի հեղուկ բնական գազի (LNG) ներմուծումը, որպեսզի խուսափի դեֆիցիտից։ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան նոյեմբերին ներկրել են ռեկորդային 11,14 մլն տոննա LNG, իսկ դեկտեմբերին նախատեսում են գնել ավելի քան 12 մլն տոննա:
Եվրոպայի ստորգետնյա պահեստներում գազի պաշարների մակարդակը նոյեմբերի արդյունքներով հասել է 92,8 %-ի։ Դա գրեթե 11 տոկոսային կետով գերազանցում է վերջին հինգ տարվա նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում