Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2022 թ.-ի նոյեմբեր ամսվա տվյալները։
Հայաստանի ֆոնդային բորսայում նոյեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 15.4 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը նոյեմբերին կազմել է ավելի քան 8.4 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցելով 83% աճ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 64 գործարք։
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի նոյեմբեր ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 406.9 մլրդ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 22.7 մլրդ դրամ` 2021 թ․-ի նոյեմբերի համեմատ գրանցելով 321% աճ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 244 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 100։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 589 մլն դրամ։
Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով մոտ 262 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 56%-ով՝ հասնելով 263.5 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 528 գործարք։
Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում