Թաթարստանի Իննոպոլիս քաղաքում կայացավ DIGITAL INNOPOLIS DAYS 2022 միջազգային ֆորումը, որը նվիրված է կրթության մեջ, բիզնեսում և պետական կառավարման համակարգում թվային տրանսֆորմացիային։
Ֆորումին ներկա էր ավելի քան 4400 մասնակից։ Բուհերի և IT ոլորտի ներկայացուցիչները քննարկեցին տրանսպորտում և առողջապահության մեջ արհեստական բանականության կիրառման, կրթության տրանսֆորմացիայի, մետատիեզերքի և տեղեկատվական անվտանգության հետ կապված հարցեր։
Ֆորումի շրջանակներում ուսանողական արդյունաբերական աքսելերատոր «STARTUPHOUSE UNIVERSITIES»-ը հայտարարեց լավագույն նախագծերի մասին, որոնք մշակվել էին տարբեր համալսարանների ուսանողների կողմից։
Առաջին տեղը զբաղեցրեց Վլադիվոստոկի պետական համալսարանի ուսանողական թիմը, որը առաջադրել էր ֆինանսական «տրենաժոր»` Fin Up-ի ստեղծման նախագիծը։
Երկրորդ հորիզոնականում էր Բելգրադի պետական ազգային հետազոտական համալսարանի թիմը, որը մշակել էր ատամների առողջական վիճակի վերահսկման հավելված։
Երրորդ տեղը զբաղեցրեց «Վզգլյադ» նախագիծը, որը մշակվել էր Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարանի խմբի կողմից։ Այս նախագիծը հնարավորություն է տալիս արգելափակել այն հանցագործ-օգտատերերին, ովքեր փորձում են պահպանել սպառողների անձնական և «Ֆեյս-դետեկտորի» տվյալները հանցավոր նպատակների համար։
Ամենաարդիական և տեխնոլոգիական
ստարտափը համարվեց մելանինի հիմքի վրա կատարվող օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդը, որը ներկայացրեցին Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչները։