Թոփ 10․ 2022 թվականի աշխարհի ամենաթանկ և ամենաէժան քաղաքները

1 Min Read

Բրիտանական The Economist ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ քաղաքների ամենամյա վարկանիշը։ 2022 թվականի վարկանիշը գլխավորել են Նյու Յորքն ու Սինգապուրը։ Միաժամանակ Ռուսաստանի մեգապոլիսները՝ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, անվանվել են այն քաղաքները, որտեղ կյանքն ամենաշատն է թանկացել։

Վարկանիշը կազմող Economist Intelligence Unit-ը նշում է, որ աշխարհի 172 խոշոր քաղաքներում գները տարվա ընթացքում աճել են 8,1 %-ով։ Նշվում է, որ սա ամենամեծ ցուցանիշն է վերջին 20 տարվա ընթացքում։

Փորձագետները կարծում են, որ այս գնային թռիչքի պատճառը ռուս-ուկրաինական պատերազմը և Չինաստանում «զրոյական Covid» քաղաքականությունը, որով Պեկինը մշտապես լոքդաուններ է մտցնում։ Այս գործոնները «առաջացրել են մատակարարման շղթայի խնդիրներ և փոխարժեքի աճի հետ մեկտեղ՝ հանգեցրել ամբողջ աշխարհում կյանքի արժեքի թանկացման»:

Նյու Յորքն առաջին անգամ գլխավորել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ում բարձր գնաճով և դոլարի փոխարժեքի աճով: Անցյալ տարի առաջին տեղում էր Թել Ավիվը, իսկ այժմ՝ 3-րդում է։

Աշխարհի ամենաթանկ քաղաքները՝ 2022 թվականին

  1. Նյու Յորք
  2. Սինգապուր
  3. Թել Ավիվ
  4. Հոնգ կոնգ
  5. Լոս Անջելես
  6. Ցյուրիխ
  7. Ժնև
  8. Սան Ֆրանցիսկո
  9. Փարիզ
  10. Սիդնեյ

Աշխարհի ամենաէժան քաղաքները՝ 2022 թվականին

  1. Դամասկոս
  2. Տրիպոլի
  3. Թեհրան
  4. Թունիս
  5. Տաշքենդ
  6. Կարաչի
  7. Ալմաթի
  8. Ահմեդաբադ
  9. Չենայ
  10. Ալժիր
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով