Twitter-ի նոր սեփականատեր, ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը Twitter Spaces-ի ձայնային չաթում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Apple-ը վերսկսել է գովազդը սոցցանցում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple-ը «լիովին վերսկսել է» գովազդը Twitter-ում՝ շարունակելով թեթևացնել պատերազմը աշխարհի ամենահզոր տեխնոլոգիական ընկերությունների միջև»,-գործակալությունը մեջբերում է Մասկի խոսքերը:
Մասկը հիշեցրել է, որ Apple-ը Twitter-ի խոշորագույն գովազդատուն է։
Ավելի վաղ Մասկը պատմել էր Twitter-ում գովազդ տեղադրելուց Apple ընկերության հրաժարվելու մասին։ Նա ասել էր, որ ընկերությունը սպառնացել էր սոցցանցը հեռացնել App Store հավելվածների խանութից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում