5 ամենաթանկ վաճառված կտավներն աշխարհում

2 Min Read

Երբևէ մտած՞ել եք՝ ինչն է կտավը դարձնում ավելի թանկ:

Հեղինակի ով լինելը, նկարի տարիքը, կատարման վարպետությունն ու դրա ետևում եղած պատմությունը նպաստում են վերջինիս գնի բարձրացմանը:  Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաթանկ վաճառված 5 արվեստի գործերը:

1․Մոնա Լիզա՝ 860 մլն դոլար

«Մոնա Լիզա»-ն գլխավորում է այս ցուցակը: Նկարի հեղինակը Վերածննդի շրջանի նկարիչ Լեոնարդո դա Վինչին է։ Այն գնահատվել է մոտավորապես 860 մլն դոլար: Կտավը գտնվում է Փարիզում՝ Լուվրի թանգարանի մշտական ​​ցուցադրությունում։ Նկարի հետ կապված կան բազմաթիվ առեղծվածներ և գաղտնազերծումներ, որոնք մինչ օրս էլ զարմացնում են հետազոտողներին:

2․ Salvator Mundi (Աշխարհի փրկիչը)՝ 475.4 մլն դոլար

2017 թվականի նոյեմբերին Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ այս կտավը 400 մլն դոլար է գնահատվել՝ վաճառվելով հավելյալ 50,3 միլիոն դոլարով: Կտավն ինքնին շատ բանավեճերի առարկա է դարձել, քանի որ հարցեր առաջացան, թե արդյոք այն Լեոնարդո դա Վինչիի աշխատանքն է, թե նա մասամբ է նպաստել դրա ստեղծմանը: Նկարն ունի նաև մի շարք կրկնօրինակներ, որոնք պատրաստվել են Լեոնարդոյի աշակերտների կողմից:

3․ Interchange ՝ 328 մլն դոլար

«Interchange»-ը Վիլեմ դե Կունինգի աշխատանքն է՝ աբստրակտ ոճով։ Աշխատանքն արվել է 1955 թվականին։ 300 մլն դոլարով այն աճուրդի է հանվել 2015 թվականին։ Գնորդն ամերիկացի ձեռնարկատեր Քենեթ Ք. Գրիֆինն էր։

4․ Թղթախաղ խաղացողներ՝ 288 մլն դոլար

«Թղթախաղ խաղացողներ»-ը ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի վրձնի գործն է՝ արված 1890-ականներին։ 2011 թվականին այն աճուրդի է հանվել 250 միլիոն դոլարով՝ Քաթարի թագավորական ընտանիքին:

5․ Nafea Faa Ipoipo՝ 229 մլն դոլար

«Nafea Faa Ipoipo»-ն (թարգմանաբար՝ «Ե՞րբ ես ամուսնանալու») ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի աշխատանքն է։ 1892 թվականի ստեղծված արվեստի գործը 2015 թվականին վաճառվել է Քաթարի թագավորական ընտանիքի շեյխա Ալ-Թանիին՝ մոտ 210 մլն դոլարով:

 

 

Կիսվեք այս հոդվածով