Կառավարության որոշմամբ «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հագուստի արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, 175 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 2․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Կստեղծվի 70 նոր աշխատատեղ՝ մինչև 243 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում