Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, թե որպես ֆիզիկական անձ ինչպես պետք է վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից։
Եկամտային հարկի վճարման քայլերն են․
- հարկային մարմնում հաշվառվելը,
- էլեկտրոնային եղանակով հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացնելը,
- եկամտային հարկը գանձապետական միասնական հաշվին վճարելը։
Միաժամանակ, եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։
Մանրամասները՝ տեսահոլովակում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում