Աշխարհում ընթացող բացասական զարգացումներն առաջին հերթին մեծ վնաս են հասցնում Համաշխարհային տնտեսությանը։ Վերջինիս աճի տեմպերում գրանցվել է դանդաղեցման միտում։ Այս իրավիճակի հիմքում ընկած են տարբեր շուկաներում առկա խնդիրները, որոնք պայմանավորված են Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված բոլոր տեսակի տնտեսական կապերի փաստացի փլուզմամբ։ Չնայած այս իրավիճակին` կան յուրահատուկ շուկաներ, որոնք շարունակում են ակտիվորեն գործել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է բամբակի շուկային։
Բամբակը համարվում է ամենահանրահայտ գյուղատնտեսական կուլտուրաներից մեկը։ Բամբակի կիրառությունն ամենուրեք է՝ նույնիսկ մինչև կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված դիմակներ։
2021 թ․-ի դրությամբ աշխարհում արտադրվել է 25,155,000 տոննա բամբակ։ Վերջինիս արտադրության ծավալները 2021 թ․-ի համեմատ աճել են 4 %-ով։
Ուսումնասիրենք բամբակի շուկայի առաձնահատկություններն առավել մանրամասն․
Գծապատկեր 1․ Բամբակի շուկայի մի շարք առանձնահատկություններ
Բամբակի արտադրությունում ներգրավված է 250 մլն մարդ։ Ընդ որում՝ զարգացող երկրներում բամբակի արտադրության մեջ ներգրավված է աշխատուժի 7 %-ը։ Ցավալին այն է, որ Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներում բամբակի արտադրությունում տարածված է երեխաների շահագործումը։ Բամբակն ամենաշատ ջուր պահանջող գյուղատնտեսական կուլտուրան է։ Բամբակի արտահանման առաջատար է համարվում ԱՄՆ-ն, որը արտահանում է երկրում արտահանված բամբակի 3/4-ը։
Ուսումնասիրենք նաև բամբակի արտադրության առաջատարներին․
Գծապատկեր 2․ Բամբակի արտադրության առաջատարները 2021 թ․-ի դրությամբ
Ինչպես նկատում ենք գծապատկերից, նշված երկրներն ապահովում են բամբակի արտադրության համաշխարհային ծավալների մոտ 70 %-ը։ Բամբակի արտադրության համաշխարհային ծավալների
- 23,2 %-ը պատկանում է Չինաստանին
- 21,2 %-ը՝ Հնդկաստանին
- 15,2 %-ը՝ ԱՄՆ-ին
- 10 %-ը՝ Բրազիլիային
Բամբակի շուկայի ազդեցիկ ներկայացուցիչներ են նաև Պակիստանը, Ավստրալիան և Թուրքիան, որոնց մասնաբաժինը բամբակի արտադրության համաշխարհային ծավալներում կազմում է համապատասխանաբար 5,2 %, 5 % և 3,3 %։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում