Financial Times թերթի վարկածով տարվա ամենաազդեցիկ կանանցից մեկը Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն է, ով սկանդալի մեջ էր ընկել՝ խնջույքների պատճառով։ Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկվել է 25 կին, որոնց թվում ռուսներ չկան։
Ցուցակում է հայտնվել նաև Բարբադոսի վարչապետ Միա Մոթլին, Մեծ Բրիտանիայի արքայազնի կինը՝ Մեգան Մարքլը, հայտնի երգչուհի Բիլի Այլիշը։ Բացի այդ, ցուցակում են Կոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Ելենա Մարկես Մինան, ԱՄՆ Գերագույն դատարանի առաջին սևամորթ դատավոր Քեթանջի Բրաուն Ջեքսոնը։
Վարկանիշում ընդգրկվել են նաև իրանցի կանայք, ովքեր ակտիվորեն մասնակցել են երիտասարդ իրանուհի Մահսա Ամինիի մահից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերին։ Ցուցակում տեղ են գտել նաև դերասանուհի Միշել Յեոն, Citigroup-ի գործադիր տնօրեն Ջեյն Ֆրեյզերը, գրողներ՝ Աննի Էռնոն և Ցիցի Դանգարեմբգան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում