20-րդ դարի միջպատերազմյան ժամանակաշրջանի գերմանացի նկարիչ Մաքս Բեքմանի ինքնանկարը Գերմանիայում կայացած աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 23 մլն 225 հազար եվրոյով։ Այս մասին հաղորդվում է Grisebach աճուրդի տան կայքում։
«Դեղնավարդագույն ինքնադիմանկար» («Selbstbildnis gelb-rosa») անվամբ կտավը նկարվել է 1943 թվականին։ Այն պատկերում է նկարչին նացիստական Գերմանիայից փախչելուց հետո՝ Նիդերլանդներում աքսորի ժամանակ։
Նշվում է, որ ժամանակին այս կտավը նվիրել են Մաթիլդին՝ Բեքմանի կնոջը։ Նա պահել է այն մինչև մահը՝ 1986 թ.։
Այս նկարը հանրությանը չի ցուցադրվել 1990-ականների կեսերից և մնացել է մասնավոր շվեյցարական հավաքածուում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում