Կառավարության որոշմամբ «ՎԵՐՏԵՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ինքնակպչուն ժապավենների արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Կստեղծվի 5 նոր աշխատատեղ՝ մինչև 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում