Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթներ, որոնց կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։
Մրցույթները ներկայացված են ստորև․
«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ ցերեկային կենտրոնում» ծրագիրը նախատեսվում է անցկացնել ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում։ Միջոցառումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, սոցիալական ներառմանը, վերջիններիս՝ շուրջօրյա խնամքի հաստատություններ մուտքի կանխարգելմանը: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ։
«Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություներ համայնքահենք փոքր խմբային տներում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել Երևանում և բոլոր մարզերում։ Միջոցառման շրջանակում հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած) անձիք ապահովվում են կացարանով, ստանում շուրջօրյա խնամք, սոցիալ-վերականգնողական ծառայություններ և այլն։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ։
«Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում