Binance-ը վերադառնում է ճապոնական շուկա

1 Min Read

Binance-ը՝ աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսան, գնել է ճապոնական կրիպտոարժույթների փոխանակման ծառայություններ մատուցող ընկերությունը՝ շուկա նորից մուտք գործելու համար։

Սա, ըստ նրանց, «առանցքային դեր» կունենա կրիպտոարժույթների ապագա զարգացման գործում:

Ընկերությունը ձեռք բերեց Sakura Exchange BitCoin100% բաժնետոմսերը՝ այսպիսով ճապոնական շուկա մուտք գործելով որպես կարգավորվող կազմակերպություն: Գնումը Binance-ին կտա իր առաջին արտոնագիրը Արևելյան Ասիայում:  Գործարքի պայմանները, սակայն, դեռ չեն բացահայտվել։

Binance Japan-ի գործադիր տնօրեն Տակեշի Չինոն ասել է, որ ակտիվորեն կաշխատեն կարգավորիչների հետ՝ ապահովելու, որ փոխանակումը զարգանա տեղացի օգտատերերի պահանջներին և օրենքին համապատասխան: Ապա ավելացրել, որ կօգնեն Ճապոնիային կրիպտոարժույթների ոլորտում առաջատար դիրք գրավել:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի վերջերս ներկայացրած տնտեսական զարգացման ծրագիրը՝ «Նոր կապիտալիզմ»-ը,  ներառում է աջակցություն, այսպես կոչված, web3 ընկերությունների աճին, որոնք, ըստ էության,  գործում են բլոկչեյն համակարգի հման վրա:

 

Կիսվեք այս հոդվածով