
Կառավարությունը դեկտեմբերի 1-ի հերթական նիստում ընդունած որոշումներով հատկացրել է
1մլրդ 342 մլն դրամ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին և
960 մլն դրամ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին իրականացված սուբվենցիոն ծրագրերի՝ Կառավարության մասնաբաժինը վճարելու համար։