Առաջարկվում է բարձրացնել շինթույլտվության համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը

1 Min Read
✅ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
📝Նախագծերի կարգավորման առարկան պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների (այդ թվում՝ ինքնակամ)՝ անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերն են, ինչպես նաև անավարտ (կիսակառույց) շինությունների համար նախատեսված հարկային բեռը:
📑Փաթեթով առաջարկում է սահմանել, որ՝
🟢 անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները
🟢 անշարժ գույքի հարկ վճարում են նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների անհատույց (մշտական) օգտագործողները
🟢 անշարժ գույքի հարկ վճարում են նաև կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված՝ պետական և համայնքային սեփականության հողամասերի մշտական օգտագործողները՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով
🟢 շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցները չեն կիրառվում
🟢 շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար նույնպես վճարվում է տեղական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով, որպեսզի կանխվեն շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների ձգտումները
🔷 Առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը:
Share This Article
Թողնել մեկնաբանություն